Repat Armenia հիմնադրամը ներկայացնում է «Armenia Works 4U» հայրենադարձության ծրագիրը Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում բնակվող հայերի համար։
«Repat Armenia» հիմնադրամը 2021 թվականի վերջին իրականացրել է «Armenia Works 4U» հաջող պիլոտային ծրագիրը՝ լիբանանահայերի հայրենադարձության համար։ Այս ծրագրով հայրենադարձվածների 80%-ն արդեն իր կարիերան շարունակում է Հայաստանում։ Հաշվի առնելով հայրենադարձության նկատմամբ աճող հետաքրքրությունը և հայրենիքի հզորացման համար դրա բացառիկ կարևորությունը՝ ընդլայնվում է ծրագիրը Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում բնակվող հայերի համար։
Այս փուլում նախատեսվում է ընտրել և տրամադրել հատուկ աջակցության փաթեթ 40 հայրենակիցների հայրենադարձության համար։ Ծրագիրը հարմար է նրանց համար, ովքեր աշխատանք են փնտրում, ինչպես նաև նրանց համար, ովքեր արդեն աշխատում են և հնարավորություն ունեն հեռավար աշխատելու Հայաստանից։
Ի՞նչ է տրամադրվում ծրագրի մասնակիցներին:
- Դեպի Հայաստան ավիատոմսի արժեքի փոխհատուցում (մինչև 145.000 դրամ):
- Հանդիպում Զվարթնոց օդանավակայանում։
- Սուբսիդավորում բնակարանների վարձակալություն (1-3 ամիս) կամ համատեղ աշխատանքային կացարաններ (ImpactHub, the Loft Coworking, COWO Armenia և այլն) ֆրիլանսերների համար (1-3 ամիս):
- Ինտենսիվ աջակցություն պոտենցիալ գործատուների հետ հարցազրույցներ կազմակերպելու և զբաղվածության հարցում:
- Ինտեգրում հայրենադարձների համայնքում և ակտիվ ցանցային կապ մասնագիտական ոլորտում:
- Հայոց լեզվի դասընթաց.
- Աջակցություն հիմնական պետական ինտեգրացիոն գործընթացների անցկացմանը (իրավական կարգավիճակ, կրթություն, առողջապահություն, անձնական ունեցվածքի տեղափոխում և այլն):
- Անձնական աջակցություն Repat Armenia թիմի կողմից ծրագրի ողջ ընթացքում։
Ծրագրի մասին ավելին` https://bit.ly/3tywJQV
Լրացրեք հայտը՝ https://forms.gle/zMXoxVwGwi9YtXHv9
Հարցերի դեպքում գր՛եք՝ [email protected] էլ․ հասցեին։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։