Հայաստանը կորցնում է ջրային ռեսուրսների մոտ 70%-ը․ ՀԲ

Վերջին լուրերը
Հայաստանը կորցնում է ջրային ռեսուրսների մոտ 70%-ը․ ՀԲ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Համաձայն Համաշխարհային բանկի հրապարակած զեկույցի համաձայն՝ ջուրը շարունակում է լինել թերարժևորված ռեսուրս։ Հայաստանում գոյացող կեղտաջրերի ընդամենը 51%-ն է հավաքվում, իսկ դրանցից միայն 29%-ն է ենթարկվում մաքրման։ Սա այն դեպքում, երբ մաքրվող ջրերի ծավալը պետք է հնարավորինս մոտ լինի հավաքվողին՝ էկոլոգիական ռիսկերը նվազեցնելու համար։

Իրականում, մաքրման կայանների մեծ մասն արդեն տարիներ շարունակ չի գործում։ Օրինակ՝ Երևանի կենտրոնական մաքրման կայանը՝ Խորհրդային Միության տարածքում երբևէ կառուցված ամենամեծերից մեկը, 2005 թվականից չի գործում։ 2017 թվականի տվյալներով՝ երկրում կար 18 մաքրման կայան, որոնցից միայն երկուսն էին իրականացնում կենսաբանական մաքրում։ Մնացածը՝ լավագույն դեպքում՝ մեխանիկական։

Ջրային կորուստների խնդիրը ևս լուրջ է։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ ջրամատակարարման համակարգում կորուստները հասնում են մինչև 70%-ի, այսինքն՝ խմելու ջրի մեծ մասը ուղղակի կորում է խողովակաշարերում։ Իսկ սահմանափակ կամ անջատ ջրամատակարարմամբ ապրում է բնակչության մոտ 40%-ը՝ հիմնականում գյուղական համայնքներում։

Տեղական ինքնակառավարման մարմինների ռեսուրսների ու կառավարման հմտությունների պակասը, անբավարար ֆինանսավորումը, ինչպես նաև արդյունավետ պլանավորման բացակայությունը հանգեցնում են նրան, որ համայնքների մեծ մասում կոյուղին կամ ընդհանրապես բացակայում է, կամ գործում է խիստ անարդյունավետ։

Ավելին, երբ խոսքը միջսահմանային ջրերի՝ օրինակ Արաքսի, շահագործման ու պահպանման մասին է, ապա քաղաքական լարվածությունը հարևանների հետ լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում տվյալ ռեսուրսների համատեղ և անվտանգ օգտագործման համար։

Չնայած այս ամենին՝ որոշ դրական տեղաշարժեր գրանցվել են պետական-մասնավոր համագործակցության շրջանակներում։ Օրինակ՝ Veolia ընկերության հետ պայմանագիրը որոշ չափով բարելավել է տեխնիկական սպասարկման որակը և ֆինանսական կառավարումը, սակայն այդ մոդելը տարածված չէ ամբողջ երկրով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները