2024թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Վերջին լուրերը
2024թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2024թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալն աճել է 62.3 մլրդ դրամով կամ 3.6%-ով՝ կազմելով 1 տրիլիոն 772 միլիարդ դրամ: ՊԵԿ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ հարկային մարմնի միջոցով վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ, իսկ մաքսային մարմնի վճարումների ծավալը նվազել է՝ կազմելով 333.7 միլիարդ դրամ։

2024թ. ինչպես և նախորդ տարիներին, խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը, որը պետական բյուջե է վճարել 101.9 միլիարդ դրամ: Այս ցուցանիշը 31.2 միլիարդ դրամով ավել է 2023թ.-ի տվյալներից։

«Մոբայլ Սենթր Արթ»-ը երկրորդ տեղում է՝ 66.7 միլիարդ դրամ վճարած հարկով, ինչը 20.7 միլիարդ դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։ Գրանդ Տոբակո ընկերությունը, որը նախորդ տարի երկրորդ հորիզոնականում էր, այս տարի երրորդն է՝ 63,5 միլիարդ դրամ վճարած հարկով։ Չորրորդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է՝ 48.5 միլիարդ դրամ հարկային վճարումով։ 

Հինգերորդ տեղում է «Փրիթի Ուեյը», որը շուկայում ներականում է «Վեստա» խանութների ցանցով։ Ընկերությունը պետական բյուջե է վճարել 36.2 միլիարդ դրամ։ 

Ֆինանսաբանկային հաստատությունների շրջանում խոշոր հարկատուն «Ամերիաբանկն» է՝ վճարած 23,5 միլիարդ դրամ հարկով, որով վերջինս ընդհանուր ցանկում 7-րդ տեղում է: «Ակբա բանկը» ցանկում 18-րդն է, «Ինեկոբանկը»՝ 23-րդը: 

Հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններից ամենաշատ հարկ վճարել է «Վիվա Արմենիան», որը խոշոր հարկատուների ցանկում 14-րդն է: «Յուքոմն» ու «Տելեկոմ Արմենիան» ցանկում հաջորդում են միմյանց՝ զբաղեցնելով 26-27-րդ տեղերը:

2024թ. Հայաստանի 1000 խոշոր հարկատուները

Կարդացեք նաև՝

Որքա՞ն հարկ են վճարել ՀՀ բանկերը 2024 թվականի ընթացքում

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները