Հայաստանը՝ ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի 72-րդն է

Վերջին լուրերը
Հայաստանը՝ ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի 72-րդն է
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանը ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի (Global Innovation Index (GII)) 72-րդն է եղել 2023-ին՝ 132 երկրների ցանկում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հատուկ գործակալության՝ WIPO (World Intellectual Property Organization)-ի հրապարակած զեկույցից։

Հայաստանը 2021-ի (69-րդ) և 2022-ի (80-րդ) հետընթացից հետո 2023-ին բարելավել է իր դիրքերը 8 կետով։ Համեմատության համար նշենք, որ միջինից բարձր եկամուտ ունեցող 33 երկրների ցանկում ըստ նորարարության համաշխարհային ինդեքսի Հայաստանը 17-րդն է, Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի 18 երկրների ցանկում՝ 13-րդը։

Նորարարության համաշխարհային ինդեքսը ձևավորող 7 ցուցանիշներից ամենադրականը Հայաստանի համար գնահատվել են 

  • Կրեատիվ ինդուստրիայի արդյունքները (Creative outputs)՝ ի հաշիվ բջջային հավելվածների ստեղծման, Կրեատիվ ինդուստրայի արտադրանքի արտահանման
  • Կրթության և տեխնոլոգիաների արդյունքները՝ ի հաշիվ ՏՏ ծառայությունների արտահանման և աշխատուժի բարձր արտադրողականության։ 

Ցուցանիշներից ամենացածրը գնահատվել են՝ 

  • մարդկային կապիտալը (կրթության ոլորտին, հետազոտություններին ուղղված բավականին քիչ ծախսերով)
  • գործարարությունը (ԲՈՒՀ-գործարար հատված ցածր համագործակցությամբ, Բիզնես կլաստերների թույլ զարգացվածությամբ, մտավոր սեփականության գրանցման համակարգի թերություններով և այլն)։

Որպես Հայաստանի նորարարությունը զարգացնող հիմնական ուժեղ կողմեր զեկույցում նշվել են ՏՏ ծառայությունների և կրեատիվ ինդուստրիայի այլ ծառայությունների արտահանումը, աշխատուժի արտադրողականության աճը և այլն։ Որպես թույլ կողմեր զեկույցում նշվել են բնապահպանական կառավարման թերի համակարգերը, մտավոր սեփականության գրանցման հետ կապված խնդիրները և այլն։

Կարդացեք նաև՝

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները