Հայաստանում մշտական բնակչության թիվը 3 միլիոն 84 հազար է

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի մշտական բնակչության թիվը 2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 միլիոն 84 հազար 400։ Այս տվյալը հիմնված է 2022 թվականի մարդահամարի վրա վարվող ընթացիկ հաշվառման վրա։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ բնակչության առավել մեծ կուտակումն արձանագրվել է մայրաքաղաք Երևանում՝ 1 միլիոն 143 հազար բնակիչ, ինչն ավելին է, քան մի քանի մարզերի բնակչությունը միասին վերցրած։

Բնակչության թվով հաջորդում են Կոտայքի մարզը՝ 294.9 հազարով, Շիրակը՝ 242.2 հազարով, Լոռին՝ 229.1 հազարով և Գեղարքունիքը՝ 216.7 հազարով։ Բնակչության ամենափոքր թիվն արձանագրվել է Վայոց ձորի մարզում՝ 49.4 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ բնակչության ավելի քան մեկ երրորդը կենտրոնացած է մայրաքաղաքում։

Քաղաքային բնակչության թիվը կազմում է մոտ 1 միլիոն 974 հազար, իսկ գյուղականը՝ մոտ 1 միլիոն 110 հազար։ Երևանում ամենաշատ բնակչություն ունեցող վարչական շրջաններն են Մալաթիա-Սեբաստիան՝ 150.3 հազարով, Շենգավիթը՝ 140.5 հազարով և Նոր Նորքը՝ 137.2 հազարով, իսկ նվազագույն ցուցանիշներն արձանագրվել են Նուբարաշենում՝ ընդամենը 11.2 հազար մարդ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները