Հայաստանը համադրելի երկրներից հետ է ընկնում արհեստական բանականության ներդրման պատրաստվածությամբ

Վերջին լուրերը
<strong>Հայաստանը համադրելի երկրներից հետ է ընկնում արհեստական բանականության ներդրման պատրաստվածությամբ</strong>
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Modex-ը հրապարակել է 2023 թվականի՝ արհեստական բանականության ներդրման պատրաստվածության ինդեքսի (AIPI) արդյունքները։

Ինդեքսում զբաղեցրել է 70-րդ տեղը՝ 165 երկրների շարքում։ Մեր երկրի միավորը կազմել է 0.49, ինչը փոքր-ինչ բարձր է, քան Ադրբեջանինը (0.47), Բելառուսինը (0.47) և Ղրղզստանինը (0.43):

Չնայած այս ցուցանիշին՝ Հայաստանը զգալիորեն հետ է մնացել տարածաշրջանի և աշխարհի մի շարք առաջատար երկրներից, ինչպիսիք են Էստոնիան (0.76), Իսպանիան (0.65), Պորտուգալիան (0.65), ԱՄԷ-ն (0.63) և Ռումինիան (0.58):

Արհեստական բանականության պատրաստվածության ինդեքսը (AIPI) գնահատում է երկրների պատրաստվածությունը՝ արհեստական բանականության ներդրման և կիրառման համար: Այն հիմնված է մի շարք ցուցանիշների վրա, որոնք ներառում են թվային ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը, աշխատաշուկայի քաղաքականությունը, նորարարությունը, տնտեսական ինտեգրացիան, ինչպես նաև իրավական կարգավորումների ու էթիկայի դաշտը։

Կարդացեք նաև՝
Արհեստական ​​բանականությունը կփոխարինի խոշոր ընկերությունների աշխատակիցների գրեթե կեսին
Հայաստանը կստորագրի արհեստական բանականության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կոնվենցիա

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները