Մեկնարկել է «ԿՈՐԻԶ-ԱՐՄԱԹ» համատեղ նոր ինժեներական մրցույթը

Վերջին լուրերը
Մեկնարկել է «ԿՈՐԻԶ-ԱՐՄԱԹ» համատեղ նոր ինժեներական մրցույթը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Փետրվարի 13-ին մեկնարկել է նոր ինժեներական մրցույթ, որը համատեղ իրականացնում են Հայաստանում ամենամասշտաբային համադպրոցական մրցույթը ստեղծած «Կորիզ» կրթական ծրագիրը և ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների կրթական ծրագիրը։

«Կորիզ-Արմաթ» նոր մրցույթում կարող են գրանցվել Հայաստանի տարածքում գործող  հանրակրթական  դպրոցների բոլոր 5-12-րդ դասարանի աշակերտները և քոլեջի ուսանողները, ինչպես նաև Վրաստանում բնակվող ջավախքահայ 5-12-րդ դասարանի աշակերտները։ Գրանցման համար անհրաժեշտ է մուտք գործել www.koreez.am կայք և ընտրել «Կորիզ-Արմաթ» մրցույթը։

«Մեր երկրի առաջնային ուղղություններից է տեխնոլոգիական զարգացումը։ Իսկ տեխնոլոգիական ոլորտի ապագա որակյալ մասնագետներ պատրաստելն այս տեսլականի իրագործման կարևորագույն նախապայմանն է։ Այսօրվա արագընթաց թվային աշխարհում դպրոցականների համար ավելի քան երբևէ կարևոր է ծրագրավորում, 3D մոդելավորում և ռոբոտաշինություն սովորելը։ Մենք հավատացած ենք, որ սեր արթնացնելով դեպի ինժեներության հիմքում ընկած առարկաները՝ ֆիզիկան ու մաթեմատիկան և  ինժեներական ուսուցումն ավելի հասանելի դարձնելով, պատանիներին ոչ միայն պատրաստում ենք գնալ դեպի ապագա, այլև ոգեշնչում ենք նրանց դառնալ ապագայի ձևավորման ակտիվ մասնակիցներ»,-նշել է Koreez կրթական շարժման հեղինակ Սուրեն Ալոյանը։

Մրցույթն ունի երկու առցանց փուլ, որից հետո վերջնական արդյունքներն ամփոփվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող ամենամյա «Կորիզ» կրթական շոու-մրցանակաբաշխությանը։ Մրցույթին կարող են մասնակցել 5-12-րդ դասարանի բոլոր այն աշակերտները, որոնք արդեն ուսումնասիրում են կամ նոր են պատրաստվում բացահայտել ինժեներական աշխարհը։

Մրցույթի հաղթող աշակերտներն ու նրանց խմբավարները կպարգևատրվեն բազմաթիվ խրախուսական և արժեքավոր մրցանակներով։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի հնարավորությունները գտե՛ք այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները