8.5 C
Yerevan
Wednesday, May 25, 2022

ARLOOPA հավելվածը Google Play-ում տպավորիչ ցուցանիշ է գրանցել

Arloopa հայկական ստարտափի հավելվածը Google Play-ում ներբեռնվել է 4․000․000 անգամ: Հատկանշական է, որ բոլոր ներբեռնումներն օրգանիկ են։

Ընկերությունը իր համար նոր նշաձող է սահմանել՝ հատել 5․000․000 օրգանիկ բեռնումերի թիվը։

Arloopa ընկերությունը շուրջ 8 տարի է զբաղվում է լրացված իրականություն և վիրտուալ իրականություն տեխնոլոգիաների վրա հիմնված խաղերի և տեխնոլոգիաների ստեղծմամբ։ Լրացված իրականությունը տեխնոլոգիա է, որը թույլ է տալիս իրականությունը հավելել թվային բովանդակությամբ՝ առանձին հավելվածների և ծրագրերի միջոցով։ Ընկերության ստեղծած պրոդուկտը հասանելի է Google Play և Apple App Store-ում, անվճար է, ինչպես արդեն նշեցինք` ունի 4․000․000 օրգանիկ ներբեռնում։ Ընկերության ստեղծած պրոդուկտի շնորհիվ արվեստի գործերը կարող են կենդանանալ անիմացիոն տարբերակով։ Պրոդուկտը կիրառելի է բազմազան ոլորտներում։

Ընկերությունը տրամադրում է բոլոր գործիքները, որպեսզի իր օգտատերերը կարողանան ինքնուրույն ստեղծել AR փորձառություններ։ Ընկերության նախագծերի ղեկավար Արմինե Ղազարյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ Arloopa Studio-ի օգտատերերը աշխարհի տարբեր անկյուններից օգտվում են հավելվածից և ստեղծում յուրահատուկ նախագծեր։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

spot_img
spot_img

Վերջին նորությունները

ARLOOPA հավելվածը Google Play-ում տպավորիչ ցուցանիշ է գրանցել
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում: