Կազմակերպիչ՝ Digital Armenia NGO
Անցկացման ձևաչափ՝ առցանց
Ամսաթիվ՝ հունվարի 31
Համաժողովի մասին․
Թվային Հայաստան ՀԿ-ն տեղեկացնում է, որ հունվարի 31-ին տեղի է ունենալու «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում: Կրթությունն առանցքում» խորագրով համաժողովը։
Համաժողովն ընթանալու է պլենար քննարկումների միջոցով, որոնց ընթացքում պետական, մասնավոր և կրթական հատվածի ներկայացուցիչների հետ քննարկվելու են Հայաստանում արհեստական բանականության զարգացման հնարավորություններին, մարտահրավերներին և ուղղություններին, պետություն-մասնավոր գործընկերությանը, կրթական նորարար մոդելների մշակմանը և ծրագրերի օժանդակմանն առնչվող հարցեր:
Առցանց հեռարձակմանը կարող եք միանալ Digital Armenia NGO-ի ֆեյսբուքյան էջում։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։