Podcastle ընկերությունը հայտարարել է, որ ստեղծել է հայերեն TTS (Text-to-Speech) համակարգ, որը շատ մոտ է բնական ձայնին։ Ընկերության հիմնադիր Արտո Երիցյանը գրել է․ «Որպես հայ հիմնադիր՝ շատ հուզիչ է լսել, թե ինչպես է արհեստական բանականության ձայնը այսքան բնական խոսում իմ մայրենի լեզվով՝ հայերեն»։
Նորարարական այս տեխնոլոգիան նախատեսված է մեդիայի, կրթության, պետական ծառայությունների և մատչելիության ոլորտների համար՝ հնարավորություն տալով արհեստական բանականության ձայնով արտաբերել հայերեն տեքստերը։
«Մոդելն շուտով կլինի հանրային, բայց հետաքրքիր գործընկերներին կարող եմ արդեն հիմա տալ beta մուտք»,- նշել է Երիցյանը ու տեսանյութով ցույց տվել ԱԲ-ով ստեղծված հայերեն ձայնը։
Podcastle-ը AI գործիքներով ինտեգրված աուդիո ձայնագրման և խմբագրման հարթակ է, որն օգնում է ստեղծել հստակ, սահուն ձայնագրություններ։ Դրանք հնչում են այնպես, կարծես պրոֆեսիոնալ կերպով խմբագրված լինեն՝ ավտոմատացնելով այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք են կողմնակի ձայների մաքրումն ու տառադարձումները: Podcastle-ի AI Voices hub-ը արհեստական բանականությամբ ստեղծված ձայների աշխարհի ամենամեծ գրադարանն է, որում օգտագործվել է ընկերության սեփական AI մոդելը։
Կարդացե՛ք նաև











