2021 թվականի նոյեմբերի 5-ին մեկնարկեց «Առևտրի կամուրջներ» նախագծի՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների հավաքագրման համաժողովը։ Հայաստանում ՓՄՁ-ների հավաքագրման տեղական համաժողովը անցկացվում է «Առևտրի կամուրջներ» նախագծի շրջանակներում, որը հանդիսանում է Սևծովյան ավազանի համատեղ գործառնական ծրագիր։
Կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատը և «Իվենթսենթր» ընկերությունը:
Միջոցառման ընթացքում «Իվենթսենթր» ընկերության տնօրեն Կարեն Իվանովը 80-ից ավելի գյուղատնտեսական ոլորտի տնտեսվարողներին ներկայացրեց «Առևտրի կամուրջներ» համատեղ նախագծի հիմնական նպատակները՝ ԵՄ գործընկեր չորս երկրների գյուղատնտեսության և այդ ոլորտի հետ առնչվող արտադրողների և սպառողների միջև առկա պատնեշների նվազեցումը, առևտրի կամուրջներ ցանցի զարգացումը, ՓՄՁ վերապատրաստումների իրականացումը, «BRIDGES» միջոցառումների կազմակերպումը և արդյունքում՝ նոր առևտրային կապերի ստեղծումը և զարգացումը:
Ծրագիրն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով նախապես անցկացվել էին գյուղատնտեսական և հարակից ապրանքների միջազգային առևտրի հետազոտությունները, ինչպես նաև բացահայտվել էին պոտենցիալ շահառու հանդիսացող ընկերությունները: Հետազոտությունները իրականացվել են այն ենթաոլորտների/ապրանքների բացահայտման նպատակով, որոնք կարող են նպաստել շահառու երկրների միջև բիզնես և առևտրային կապերի ամրապնդմանը:
Համաժողովի մասնակից 82 կազմակերպություններից որոշակի չափորոշիչներից ելնելով՝ ընտրվելու են 40-ը և մինչև 18 ներմուծող ընկերություններ և սկսելու են համագործակցությունը այդ ընկերությունների հետ։
Մասնակիցների կողմից լրացված հարցաթերթիկների վերլուծության արդյունքում, առավելագույնը 10-օրյա ժամկետում կընտրվեն ծրագրի վերջնական շահառուները։
Ծրագրի հաջորդ փուլերում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ, «BRIDGES» միջոցառում Հայաստանում, ինչպես նաև կկազմակերպվի հայկական կողմից ընտրված ՓՄՁ-ների մասնակցությունը երկօրյա «BRIDGES» միջոցառումներին գործընկերներ երկրներում (Հունաստան, Մոլդովա, Ռումինիա)՝ յուրաքանչյուր երկիր կմեկնի 6 գնորդ Հայաստանից։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։