Bloomberg-ի լրագրող Մարկ Գուրմանը հաստատել է, որ Apple-ը պլանավորում է հաջորդ տարի թողարկել իր առաջին ծալվող iPhone-ը, որի մասին երկար ժամանակ խոսակցություններ էին պտտվում։ Նրա խոսքով, սարքն ավելի շատ նման կլինի Samsung Galaxy Z Fold-ին, քան Galaxy Z Flip-ին:
Գուրմանը նաև նշել է, որ ծալովի iPhone-ը կօգտագործի տեխնոլոգիաներ, որոնք ներդրված են գերբարակ iPhone 17 Air-ում, որը նախատեսվում է թողարկել այս տարի: iPhone 17 Air-ը կլինի պատմության մեջ ամենաբարակ iPhone-ը, որի հաստությունը ընդամենը 5,5 մմ է: Այս պարամետրերին հասնելու համար մշակողները ստիպված են եղել փոխզիջումների գնալ՝ կապված տեսախցիկների և բարձրախոսների հետ: Սակայն, չնայած դրան, սարքը կպահպանի բարձր ինքնավարություն և iPhone-ի բոլոր հիմնական գործառույթները։
Ակնկալվում է, որ iPhone 17 Air-ը կօգնի Apple-ի ինժեներներին հնարավորինս շատ բաղադրիչներ հավաքել չափազանց բարակ դիզայնի մեջ, ինչը կարևոր է ծալովի iPhone ստեղծելու ժամանակ:
Դեռևս քիչ մանրամասներ կան նոր արտադրանքի դիզայնի և բնութագրերի մասին: Սակայն, ըստ Գուրմանի, ծալովի iPhone-ի արժեքը կկազմի մոտ 2000 դոլար։ Ակնկալվում է, որ թողարկման սկզբնական շրջանում դրա հասանելիությունը կսահմանափակվի , քանի որ նման սարքերի արտադրությունը պահանջում է զգալի ժամանակի ներդրումներ:
Եթե Apple-ի ծրագրերը մնան անփոփոխ, ապա ծալովի iPhone-ը կհայտնվի iPhone 18-ի շարքում, ըստ հեղինակավոր վերլուծաբան Մինգ-Չի Կուոյի, սմարթֆոնը կունենա 5,5 դյույմանոց արտաքին էկրան և 7,8 դյույմանոց ներքին էկրան, որը նման է iPad mini-ին:
Կարդացե՛ք նաև.