AMX-ն ամփոփել է 2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալները

Վերջին լուրերը
AMX-ն ամփոփել է 2025թ.-ի ապրիլ ամսվա բորսայական տվյալները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի ֆոնդային բորսան հրապարակել է 2025թ. ապրիլի բորսայական առևտրի տվյալները։

Պետական պարտատոմսեր
Ապրիլի ընթացքում պետական պարտատոմսերի առաջնային աճուրդի հարթակում տեղաբաշխվել է մոտ 127 մլրդ ՀՀ դրամի պարտատոմս, ինչը 47%-ով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Երկրորդային շուկայում իրականացվել է 75 գործարք՝ ընդհանուր շուրջ 24.5 մլրդ ՀՀ դրամ ծավալով, որը 3%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը։

Կորպորատիվ պարտատոմսեր
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ապրիլին գրանցվել է 43% աճ՝ շուրջ 8 մլրդ ՀՀ դրամի առևտրի ծավալով։ Ընդհանուր առմամբ, ամիսը եզրափակվել է 727 գործարքով՝ ներառելով բորսայում շրջանառվող 150 կորպորատիվ պարտատոմս։

Բաժնետոմսեր
Բաժնետոմսերի շուկայում կատարվել է մոտ 153 մլն ՀՀ դրամի առևտուր՝ 156 գործարքով։ Թեև առևտրի ծավալը նվազել է 60%-ով նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, շուկայի կապիտալիզացիան աճել է 39%-ով՝ հասնելով ավելի քան 462 մլրդ ՀՀ դրամի։

Ռեպո և զամբյուղային ռեպո գործարքներ
Ռեպո գործարքների ծավալը կազմել է շուրջ 5.7 մլրդ ՀՀ դրամ՝ ապահովելով 34% աճ նախորդ տարվա ապրիլի համեմատ։ Կնքվել է 47 գործարք։ Նշենք, որ այս ամսից բորսայի կայքում հասանելի են նաև զամբյուղային ռեպո գործարքների տվյալները, որոնց ընդհանուր ծավալը կազմել է մոտ 9 մլրդ ՀՀ դրամ։

Արտարժույթի շուկա
Ապրիլին արտարժույթի շուկայում իրականացվել է ԱՄՆ դոլարի փոխանակում՝ մոտ 392 մլն ՀՀ դրամի չափով։ Դոլարի նկատմամբ պահանջարկի փոխարժեքը ամսվա ընթացքում տատանվել է 389–394 դրամ միջակայքում, իսկ գործարքների միջին կշռված գինը կազմել է 392.16 դրամ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները