Մեկնարկել է «Ներուժ»2024 ծրագրի հայտերի ընդունումը

Վերջին լուրերը
Մեկնարկել է «Ներուժ»2024 ծրագրի հայտերի ընդունումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

«Ներուժ»2024 սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի հայտերի ընդունումը մեկնարկել է:

Ծրագիրը նախատեսված է այն ստարտափների համար, որոնք առաջարկում են տեխնոլոգիական հետաքրքիր լուծումներ, գտնվում են գաղափարի կամ աճի փուլում, հիմնադիրների կամ համահիմնադիրների առնվազն կեսը սփյուռքահայեր են և ունեն արդեն ձևավորված թիմ:

Ներուժ

«Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

Հաղթելու դեպքում՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ» անվանակարգերով, կտրամադրվեն դրամաշնորհներ հետևյալ չափերով.

  • Գաղափարի փուլ՝

— 1-ին տեղ՝ 15 մլն ՀՀ դրամ
— 2-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ
— 3-րդ տեղ՝ 5 մլն ՀՀ դրամ

  • Աճի փուլ՝

— 1-ին տեղ՝ 30 մլն ՀՀ դրամ
— 2-րդ տեղ՝ 20 մլն ՀՀ դրամ
— 3-րդ տեղ՝ 10 մլն ՀՀ դրամ 

Ծրագրին կարող եք դիմել այստեղ:

Ծրագիրն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները