Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր

Վերջին լուրերը
Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Նոյեմբերի 2-ին կկայանա Հայաստանի Հրեշտակ Ներդրողների Ակումբի (AICA) 23-րդ փիչինգ նիստը։

Ձեռնարկատերերն ու ստարտափների հեղինակները, ովքեր ցանկանում են ներկայանալ 23-րդ փիչինգ նիստի ընթացքում, կարող են ուղարկել իրենց գործադիր ամփոփագրերը (pitch decks) և բիզնես պլանները անմիջապես հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:

- Advertisement -

Նախագծերին ներկայացվող պահանջները հետևյալն են.

  • Դիտարկվող նվազագույն ընդհանուր ներդրումների չափը պետք է լինի 25,000 ԱՄՆ դոլար
  • Բիզնես գաղափարը պետք է լինի նորարար կամ ունենա նորարարության տարր։

Գործադիր ամփոփագրերը պետք է պարունակեն տեղեկատվություն, որը կօգնի ձեռնարկություններին հստակ ձևակերպել իրենց առաքելությունը, արտադրանքը, շուկան և ապագան: Բիզնես պլանները պետք է ներառեն ֆինանսական տեղեկատվություն, ինչպիսիք են 3-5 տարվա կանխատեսումները, եկամուտների մոդելը և այլն: Բոլոր ներկայացված փաստաթղթերը պետք է լինեն անգլերեն:

Փիչինգ նիստին կհրավիրվեն միայն կարճ ցուցակում հայտնված ընկերությունները: Ոլորտային տեսանկյունից որևէ սահմանափակում չկա: Դիմելու վերջնաժամկետը հոկտեմբերի 20-ն է։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները