Apple Vision Pro-ն առաջին անգամ օգտագործվել է վիրահատության ժամանակ

Վերջին լուրերը
Apple Vision Pro-ն առաջին անգամ օգտագործվել է վիրահատության ժամանակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Լոնդոնի Cromwell Hospital-ը կատարել է ողնաշարի երկու վիրահատություն՝ օգտագործելով նոր թողարկված Apple Vision Pro-ն: VR ակնոցները վիրահատության ժամանակ կրել են ոչ թե վիրաբույժներնը, այլ բուժքույրը։ Ներկառուցված eXeX ծրագրաշարի միջոցով թիմը կարողացել է առանց վիրահատարանից դուրս գալու փաստաթղթերը և ընթացակարգի հետ կապված այլ տեղեկություններ դիտել:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել առաջին թիմում Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում, որն օգտագործել է այս ծրագրաշարը վիրաբուժության մեջ։ Ես ոգևորված եմ՝ տեսնելով, թե ինչպես է զարգանում այս տեխնոլոգիան և ինչ ազդեցություն կունենա այն Մեծ Բրիտանիայի հիվանդանոցների վրա»,- ասել է վիրաբույժ Սայեդ Աֆթաբը, ով մասնակցել է վիրահատություններին:

- Advertisement -
Apple Vision Pro-ն առաջին անգամ օգտագործվել է վիրահատության ժամանակ

Սա առաջին դեպքը չէ, երբ բժշկական հաստատություններում կիրառվում են վիրտուալ իրականության գործիքներ։ Տարիներ շարունակ VR-ով միացված սիմուլյացիաներն օգնել են բժիշկներին նախապատրաստվել բժշկական պրոցեդուրաներին, վիրահատությունների իմիտացիա անել և այլն: Որոշ դեպքերում տեխնոլոգիան նույնիսկ թույլ է տալիս հիվանդներին նայել իրենց մարմնին և բուժման տարբերակներին: Այն լայն կիրառություն է գտել նաև բժշկական կրթության մեջ։

Apple-ն իր վերջին մամուլի հաղորդագրությունը նվիրել է Vision Pro-ի համար նախատեսված բժշկական հավելվածներին, որոնք գնալով ավելանում են: Ի տարբերություն այլ ականջակալների, Vision Pro-ն հագեցած է տեսախցիկներով, որոնք թույլ են տալիս օգտվողներին տեսնել իրենց շրջապատը: Բժշկական կիրառությունների առումով սա կարող է սարքին առավելություն տալ իր մրցակիցների համեմատ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները