Apple-ը հայտարարել է, որ թույլ կտա տեղադրել երրորդ կողմի հավելվածներ՝ շրջանցելով App Store-ը։ Ընկերությունը, եվրոպական թվային շուկաների մասին օրենքին (DMA) համապատասխանեցնելու համար, ստիպված թույլ կտա երրորդ կողմի հավելվածների խանութներ տեղադրել iOS-ում, ինչը կկոտրի App Store-ի մենաշնորհը։
Փոփոխությունները տեղի կունենան մարտ ամսին՝ iOS 17.4-ի թողարկմամբ: Սակայն դրանք կազդեն միայն Եվրամիության օգտատերերի վրա. մյուս տարածաշրջաններում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է:
Այնուամենայնիվ, երրորդ կողմի խանութները դեռ կստուգվեն Apple-ի կողմից՝ համոզվելու համար, որ դրանք համապատասխանում են iOS անվտանգության պահանջներին:
Բացի այդ, Apple-ը եվրոպացի օգտատերերին հնարավորություն կտա ընտրել հավելվածների համար վճարման այլընտրանքային եղանակներ: Մշակողները լիարժեք հասանելիություն կունենան NFC տեխնոլոգիային:
Եվս մեկ բոնուս՝ այսօրվանից ամպային խաղերի սպասարկման հավելվածները (Xbox Cloud Streaming և NVIDIA GeForce Now) թույլատրվում են App Store-ում բոլոր երկրներում։ Դրանք նախկինում հասանելի էին iOS-ում վեբ բրաուզերի միջոցով:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։