Մոտ ապագայում AirPods-ը հնարավոր է տեսախցիկներ ունենա

Վերջին լուրերը
Մոտ ապագայում AirPods-ը հնարավոր է տեսախցիկներ ունենա
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

2026 թվականին Apple-ը նախատեսում է սկսել տեսախցիկներով հագեցած AirPods անլար ականջակալների զանգվածային արտադրություն, գրում է 9to5Mac-ը։ Այս մասին հայտնել է TF Securities-ի հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն։

Դեռ տարեսկզբին Bloomberg-ը հայտնել էր ներկառուցված տեսախցիկներով AirPods-ների թողարկման հնարավորության մասին՝ շրջակա միջավայրի ավելի հստակ ընկալման և արհեստական ​​բանականության համակարգերի հետ փոխգործակցության նպատակով:

Ըստ Կուոյի՝ նոր Air Pods-ը հագեցած կլինի ինֆրակարմիր տեսախցիկով՝ նման iPhone սմարթֆոններում և iPad պլանշետներում Face ID ֆունկցիային:

Ըստ վերլուծաբանի՝ Apple-ի նպատակն է, որ տեսախցիկով AirPods-ն ինտեգրվի Vision Pro հավելյալ իրականության ականջակալների և Apple Vision ականջակալների հաջորդ սերնդին։

Մասնավորապես, նոր AirPods-ները կբարելավեն տարածական ձայնի որակը։ Օրինակ, եթե նոր AirPods կրող օգտատերը Vision Pro-ի միջոցով տեսանյութ դիտելիս գլուխը շրջի որոշակի ուղղությամբ նայելու նպատակով՝ այդ ուղղությամբ ձայնային աղբյուրը կարող է ընդգծվել՝ տարածական ձայնի որակը բարելավելու և վիրտուալ միջավայրն ավելի իրական դարձնելու համար:

Ըստ վերլուծաբանի՝ Foxconn-ը IR տեսախցիկի բաղադրիչներ կմատակարարի, որոնք կօգտագործվեն AirPods-ում։ Foxconn-ի հզորությունը թույլ է տալիս արտադրել մոտ 18–20 միլիոն տեսախցիկ, ինչը թույլ կտա ստանալ մոտ 10 միլիոն AirPods։

Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները