Apple-ը սկսել է Apple Pay Later ծառայության մշակումը։ Այն թույլ կտա հաճախորդներին վճարումներ կատարել Apple Pay-ի օգնությամբ մաս-մաս որոշակի ժամանակի ընթացքում։ Bloomberg-ի տվյալներով օգտատերերը կարող են ընտրել՝ գնումները կատարել չորստոկոսանոց վճարումներով յուրաքանչյուր 2 շաբաթ կամ մի քանի ամսվա ընթացքում, սակայն տոկոսներով։
Օգտատերերը տարաժամկետումով կարող են ձեռք բերել ցանկացած ապրանք․ ծառայությունը չի սահմանափակվելու միայն Apple-ի ապրանքներով։ Ընկերությունը պլանավորում է համագործակցել Goldman Sachs բանկի հետ, որը տրամադրելու է տարաժամկետում և հանդես է գալու պարտքերի վարկառուի կարգավիճակով։
Նոր ծառայությունը չի պահանջելու Apple Card բանկային քարտը․ մասային վճարումներից հնարավոր կլինի օգտվել Apple-ի ցանկացած սարքավորումից ընկերության վճարային համակարգի աջակցություն։
Apple Pay Later-ը ծառայության վերջնական անվանումը չէ, քանի որ այդպես են այն կոչում կազմակերպության ներսում։
Apple Pay Later-ը դառնալու է մի շարք վճարային համակարգերում (ներառյալ PayPal-ը) Buy Now, Pay Later ծառայությունների նմանօրինակը։
Bloomberg-ում ընդգծել են, որ ծառայությունը դեռևս գտնվում է մշակման փուլում, և մինչև թողարկումը որոշ գործիքներ հնարավոր է՝ փոփոխվեն։ Apple-ում հուսով են, որ ծառայությունը կբարձրացնի Apple Pay-ի ճանաչելիությունը և iPhone-ի ավելի շատ օգտատերերիր կհամոզի կիրառել այդ վճարային համակարգը բանկային քարտի փոխարեն։
Բիզնես ու ՏՏ ոլորտի այլ նորությունների մասին տեղեկացե՛ք առաջինը How2B-ի Տելեգրամյան ալիքում։