Apple-ի բաժնետոմսերը աճել են 7%-ով՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 207 դոլար պատմական առավելագույնին՝ այն բանից հետո, երբ ընկերությունը WWDC-ում հայտարարեց արհեստական բանականության իր մի շարք նոր հնարավորությունների մասին:
Սա ներդրողների և վերլուծաբանների մոտ լավատեսություն է առաջացրել AI-ի ոլորտում ընկերության հեռանկարի վերաբերյալ, հայտնում է CNBC-ն։
Մասնավորապես, Apple-ը հայտարարեց նորացված Siri ձայնային օգնականի ընդլայնված հնարավորությունների, OpenAI-ի հանրահայտ ChatGPT մոդելի հետ ինտեգրման, տեքստեր գրելու և պատկերներ ստեղծելու, ինչպես նաև օգտատերերի հարցումների հիման վրա էմոջիների ստեղծման մասին:
Ըստ վերլուծաբանների՝ այս նորամուծությունները Apple-ին դարձնում են «սպառողների համար ամենատարբերակված թվային գործակալը»: Բացի այդ, նոր գործառույթները կարող են խրախուսել iPhone-ի սեփականատերերին ավելի արագ փոխարինել սմարթֆոնները, ինչը դրական ազդեցություն կունենա վաճառքի վրա:
Նշվում է նաև, որ չնայած Apple-ը դեռ պետք է իրականություն դարձնի հայտարարված ծրագրերը, արդեն տեսանելի են ռազմավարության ուրվագծերը, որոնք կարող են ընկերությանը կայուն աճ ապահովել առաջիկա տարիներին և նպաստել, որ այն առաջ անցնի մրցակիցներից:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: