Apple-ն այսօր հայտարարել է մեծ պաշտոնական միջոցառման մասին, որը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին՝ Երևանի ժամանակով ժամը 04:00-ին։ Թիզերային պատկերը, ինչպես տեսնում եք ներքևում, խոստանում են «սարսափելի արագ» ինչ-որ բան:

Ավանդաբար Apple-ը մինչև վերջին րոպեն չի բացահայտում իր քարտերը, սակայն ենթադրություններ կան, որ մեկ շաբաթից ընկերությունը կներկայացնի նոր համակարգիչները՝ iMac-ն ու MacBook Pro-ն:
Նոթբուքը հավանաբար կներկայացվի երկու տարբերակով՝ 14 և 16 դյույմ էկրանի անկյունագծով։ «Արագ» բառը հուշում է Apple M3 նոր միաբյուրեղ չիպային համակարգի մասին, իսկ «սարսափելին» Հելոուինի մասին է, քանի որ նոր արտադրանքի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 31-ի նախօրեին։