Apple-ը ներկայացրել է Vision Pro-ն՝ AR/VR նոր սարքավորումը

Վերջին լուրերը
Apple-ը ներկայացրել է Vision Pro-ն՝ AR/VR նոր սարքավորումը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple ընկերությունը WWDC 2023 միջոցառման ժամանակ վերջապես ներկայացրել է իր նոր սարքավորումը, որի մասին խոսակցությունները սկսվել էին դեռ 2017 թվականից: Խոսքը AR/VR գործառույթներով համալրված Vision Pro սարքի մասին է, որը արժե 3499 դոլար:

Սարքավորումը աշխատում է նոր ստեղծված visionOS օպերացիոն համակարգով, որը թույլ է տալիս օգտագործել նաև iOS և iPadOS համակարգերի համար ստեղծված հավելվածները: Սարքավորումն ունի 12 տեսախցիկ, 5 հաղորդիչ և 6 միկրոֆոն:

Vision Pro-ն թույլ է տալիս վիրտուալ էկրանի վրա բացել մի քանի հավելված, կամ միանալ Mac-ին անլար կապով, որի դեպքում վիրտուալ էկրանին կցուցադրվի համակարգչի աշխատանքային սեղանը: Վիրտուալ էկրանը կարելի է նաև վերածել կինոթատրոնի էկրանի՝ ֆիլմերի դիտման ժամանակ: Կա նաև 3D ռեժիմում դիտման հնարավորություն: Սարքի միջոցով հնարավոր կլինի կատարել նաև լուսանկարներ:

Հարկ է նշել, որ սարքավորումը շատ հեշտ կառավարելի է՝ ձայնային հրահանգների, աչքերի շարժի և ձեռքի ժեստերի օգնությամբ, առանձին կառավարման վահանակ այն չի պահանջում: Սարքավորումը ներառում է երկու բարձրախոս, սակայն օգտագործողի մոտ ստեղծվում է տպավորություն, որ նա ձայները լսում է արտաքին միջավայրից:

Vision Pro-ն վաճառքում կլինի 2024 թվականից:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները