Apple-ը հրաժարվում է գաղտնաբառերից

Վերջին լուրերը
Apple-ը հրաժարվում է գաղտնաբառերից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Apple ընկերությունն իր 2-րդ ամենամեծ միջոցառման՝ Ծրագրավորողների ամենամյա համաժողովի ընթացքում հայտարարել է, որ Mac-ի, iPhone-ի, iPad-ի և Apple TV-ի համար այս տարվա սեպտեմբերին կգործարկի առանց գաղտնաբառի մուտքերի հնարավորությունը:

IOS 16 կամ macos Ventura օպերացիոն համակարգերից վեբ կայքեր կամ հավելվածներ մուտք գործելիս օգտատերերը գաղտնաբառերի փոխարեն կկարողանան օգտագործել «մուտքի բանալիներ» (Passkeys):

«Սա իրական աշխարհում գաղտնաբառերը վերացնելու առաջին կարևոր քայլն է»,- գրում է Wired-ը։

- Advertisement -
Apple-ը հրաժարվում է գաղտնաբառերից

Ինչպես է այն աշխատում.

Passkey-երը փոխարինում են ծեծված ու հին գաղտնաբառերը՝ Touch ID-ի կամ Face ID-ի միջոցով ստեղծելով նոր թվային բանալիներ։

«Վեբ կայքերում օգտահաշիվ ստեղծելու համար գաղտնաբառի փոխարեն կարող եք օգտագործել Passkey-եր, իսկ վերջիններս ստանալու համար օգտագործեք Touch ID կամ Face ID և վերջ, պատրաստ է»,- համաժողովի ժամանակ նշել է Apple-ի ինտերնետ տեխնոլոգիաների գծով փոխտնօրեն Դերին Ադլերը։

Առանց գաղտնաբառերի համակարգը զգալի առաջընթաց կլինի մարդկանց մեծամասնության թվային անվտանգության համար: Բացի հեշտ կռահելի գաղտնաբառերի վերացումից, գաղտնաբառերի հեռացումը նվազեցնում է նաև հաջողված հաքերային հարձակումների հավանականությունը

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները