Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և մեր բաժանորդների անվտանգությունն ու մշտական հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը՝ Team Telecom Armenia-ն ստորև ներկայացված երկրներում գտնվող իր բաժանորդներին կտրամադրի հավելյալ 1 GB անվճար ինտերնետ փաթեթ ռոումինգում:
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Իսրայել
- Կատար
- Սաուդիան Արաբիա
- Քուվեյթ
- Օման
- Իրաք
- Հորդանան
- Բահրեյն
Team-ը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում իրականացնելու աջակցության նոր քայլեր՝ ապահովելով բաժանորդների անխափան կապը։












