Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերը

Վերջին լուրերը
Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Anonymous հաքերային խումբը Twitter-ում հայտնել է Ադրբեջանի պետական կայքերը կոտրելու և շարքից հանելու մասին՝ ի պատասխան արցախցիների բռնի տեղահանման։

Խումբը հրապարակում է արել, որտեղ, մասնավորապես, ասվում է.

- Advertisement -
Աշխարհահռչակ Anonymous հաքերային խումբը կոտրել է Ադրբեջանի պետական կայքերը

«Արցախից և Ղարաբաղից բռնի տեղահանված հայ ժողովրդի համար մենք թիրախավորելու ենք ֆաշիստական Ադրբեջանի իշխանությունը. Բռնապետ Իլհամ Ալիևը հանցագործություններ է կատարում մարդկության դեմ»։

Այս հայտարարությունից հետո հաքերային խումբը շարքից հանել է Ադրբեջանի խոշորագույն կայքը՝ էլեկտրոնային կառավարման պորտալն ու Ադրբեջանի խորհրդարանի պաշտոնական կայքը և նշել, որ սա դեռ միայն սկիզբն է։ Խումբը նաև բազմաթիվ հրապարակումներ է արել Արցախում կատարվող վերջին իրադարձությունների մասին՝ դատապարտելով Ադրբեջանի իշխանություններին։

Բոլոր հրապարակումները հասանելի են այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները