Կազմակերպիչ՝ BANA – Business Angel Network of Armenia
Որտեղ՝ Ալեքսանդր հյուրանոց
Երբ՝ սեպտեմբերի 29
Միջոցառման մասին՝
Մեկնարկում է ամենամյա Angel Conference 2022 (նախկինում՝ ESIC) համաժողովը, որի նպատակն է ներկայացնել Հայաստանի ստարտափ/ներդրողների էկոհամակարգը, ինչպես նաև ՏՏ համայնքին ընձեռնել հնարավորություն հանդիպելու հրեշտակ ներդրողների հետ:
Համաժողովի հատուկ հյուրն ու հիմնական բանախոսը Tech Fund Acrobator Ventures-ի գլխավոր գործընկեր/հիմնադիր Բաս Գոդսկան է, ով կանցկացնի «Angel & VC Investing. What I learned» թեմայով տեղեկատվական հանդիպում։ Նա համարվում է «ամենաարդյունավետ արևմտյան ներդրողը Արևելյան Եվրոպայում»՝ ըստ Crunchbase-ի և TechCrunch-ի։
Գոդսկան հիմնադիրների համար կներկայացնի ներդրումներ ստանալու խորհուրդներ, ինչպես նաև ստարտափների աճի մեթոդաբանությունը:
Angel Conference-ին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։ Այլ մանրամասներ հասանելի են այստեղ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։