Android 14-ի բետա տարբերակն արդեն հասանելի է օգտատերերին

Վերջին լուրերը
Android 14-ի բետա տարբերակն արդեն հասանելի է օգտատերերին
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Google ընկերությունը վերջապես ներկայացրել է Android 14 օպերացիոն համակարգի հանրային հասանելի բետա տարբերակը։ Մինչ այդ արդեն թողարկվել է երկու նախադիտման տարբերակ մշակողների համար, սակայն այժմ օգտատերերը (համենայն դեպս՝ Pixel սմարթֆոնների օգտատերերը) կարող են գնահատել նոր ՕՀ-ն։

Առայժմ արձանագրվել են մի քանի տեսանելի փոփոխություններ։ Այսպիսով, «Հետ» սլաքը հավելվածներում դարձել է ավելի տեսանելի ու հարմար և համապատասխանում է Material You ընդհանուր դիզայնի հայեցակարգին: Միևնույն ժամանակ այն հարմարվում է թեմաների և պաստառների գունային ձևավորմանը:

- Advertisement -
Android 14-ի բետա տարբերակն արդեն հասանելի է օգտատերերին

«Կիսվել» ընտրացանկը նույնպես որոշակի փոփոխություններ է կրել. համապատասխան պանելը բացվում է, երբ օգտատերը պատրաստվում է կիսվել բովանդակությամբ ինչ-որ մեկի հետ։ Նոր ընտրացանկը ապահովում է օպերացիոն համակարգի օգտագործման ավելի լավ փորձ: Օրինակ՝ մշակողները հնարավորություն ունեն գործողություններ ավելացնելու համապատասխան ընտրացանկի վերևում այն ​​հավելվածների համար, որոնք թույլ են տալիս կիսվել բովանդակությամբ։

Android 14-ի բետա տարբերակն արդեն հասանելի է օգտատերերին

Բացի այդ, հայտնի է, որ Android 14-ում ավելացել են տվյալների պաշտպանության նոր հնարավորություններ։ Ըստ Google-ի՝ նոր մեխանիզմները կօգնեն բնակչության առավել խոցելի խմբերին, այդ թվում՝ ֆիզիկական հաշմանդամներին, պաշտպանվել միջոցների պատահական փոխանցումներից և այլ միջադեպերից։

Լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Google-ի բլոգում+: Նոր ՕՀ-ը կարող եք ձեռք բերել մշակողի կայքում։ Android 14-ը ներկայումս համատեղելի է Pixel սմարթֆոնների հետ՝ սկսած 4a 5G-ից։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները