Anania հայկական ստարտափը ProductHunt-ում է։ Հրանտ Դավթյանը ներկայացնում է ստարտափը և, թե ինչպես է այն աշխատում։ Անցնելով հղումով՝ կարող եք քվեարկել հայկական ստարտափի օգտին:
Տվյալների վերաբերյալ անգլերենով վերլուծական հարցեր տալով՝ օգտատերերը կարող են ակնթարթորեն ստանալ պատասխաններ: Հեղափոխական արհեստական ինտելեկտի շնորհիվ Անանիան հասկանում է հարցերը, վերլուծում տվյալները և պատասխաններ տալիս՝ թվեր, տեքստեր, աղյուսակներ և գծապատկերներ:Ինչպես նախորդիվ գրել էինք, այս տարի Product Hunt-ի Golden Kitty Awards 2021-ի տարբեր անվանակարգերում հաղթող են ճանաչվել հայկական ստարտափները։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։