Ակադեմիական քաղաքի կառուցումը կարող է տևել մինչև երեք տասնամյակ

Վերջին լուրերը
Ակադեմիական քաղաքի կառուցումը կարող է տևել մինչև երեք տասնամյակ
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Ակադեմիական քաղաքի նախագծի իրականացումը կարող է տևել 20-ից 30 տարի, ինչպես հայտարարել է gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը: Նա նշել է, որ վերջնական հատակագիծը կհաստատվի մինչև այս տարվա վերջը, իսկ առաջին շինությունը կավարտվի 2029 թվականին:

Քեյլը հստակեցրել է, որ մինչև 2029 թվականը բուհերի տեղափոխում դեպի նոր Ակադեմիական քաղաք չի նախատեսվում: Նախնական գնահատականներով, շինարարության արժեքը կկազմի 1-1.5 մլն դրամ մեկ քառակուսի մետրի համար, իսկ ընդհանուր շինարարական մակերեսը կհասնի 1.5 մլն քառակուսի մետրի:

- Advertisement -
Ակադեմիական քաղաքի կառուցումը կարող է տևել մինչև երեք տասնամյակ

Ամբողջ նախագծի արժեքը գնահատվում է մոտ 2.2 տրիլիոն դրամ կամ 5.7 միլիարդ դոլար: Քեյլը նշել է, որ այս ծրագիրը դրական ազդեցություն կունենա երկրի վրա՝ ստեղծելով ժամանակակից կրթական միջավայր և ենթակառուցվածքներ:

Նախագիծը նախատեսում է ոչ միայն կրթական հաստատություններ, այլ նաև հասարակական վայրեր, ռեստորաններ և առևտրի կենտրոններ: Այն կծառայի ոչ միայն գիտնականներին և ուսանողներին, այլ նաև լայն հասարակությանը:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները