Մարտի 18-26 սպասվում է «Արմաթ» ազգային կրթական ծրագրի պատվիրակության այցը ԱՄՆ՝ հայկական համայնքի և տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչների շրջանում ծրագրի ճանաչելիությանը նպաստելու նպատակով։
Այցի շրջանակներում՝ մարտի 18-ին Գլենդելի Միացյալ Նահանգների սպորտային ակադեմիայում տեղի կունենա «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի պաշտոնական բացման արարողությունը։
Մարտի 19-ին Hero House հարթակում ճանաչելիության բարձրացման նպատակին ուղղված երեկույթ կանցկացվի։
Մարտի 25-ին տեղի կունենա հանդիպում համայնքի հետ Կուպերտինոյի (Սիլիկոնյան հովիտ) Սուրբ Անդրեաս, իսկ հաջորդ օրը՝ Սան Ֆրանցիսկոյի Սուրբ Հովհաննես հայոց առաքելական եկեղեցիներում։
«Մեր նպատակն է «Արմաթ» կրթական ծրագրի համահայկական ներգրավվածությունն ավելի համակարգված դարձնել։ ԱՄՆ-ում առաջին «Արմաթ» աշխատանոցի բացումը լավ առիթ է՝ անհատապես ներկայացնելու «Արմաթ» տեսլականն ու հեռանկարները ԱՄՆ հայկական համայնքին և ձեւավորելու համագործակցության նոր ու առավել արդյունավետ ուղիներ», – նշել է պատվիրակության ղեկավար, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանը։
Քուվեյթում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել
Փարիզում բացվել է «Արմաթ» լաբորատորիա
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: