ԱՄՆ-ն կվերադարձնի SVB-ի ավանդատուների միջոցները

Վերջին լուրերը
ԱՄՆ-ն կվերադարձնի SVB-ի ավանդատուների միջոցները
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը, Ֆեդերալ պահուստային համակարգը և Ավանդների ապահովագրման կորպորացիան (FDIC) ներկայացրել են ճանապարհային քարտեզ՝ Silicon Valley Bank-ի սնանկացումից հետո ավանդատուների միջոցների վերադարձման ուղղությամբ:

Ըստ նրանց հայտարարության՝ մարտի 13-ից բոլոր ավանդատուները իրենց միջոցներին կրկին հասանելիություն կստանան, ընդ որում՝ ամբողջությամբ: Դրա համար միջոցներ կհատկացվեն FDIC-ից, իսկ բյուջետային գումարներ այս նպատակով չեն օգտագործվի:

SVB-ի սնանկացումից տուժած այլ ֆինանսական հաստատություններին աջակցության համար Ֆեդերալ պահուստային համակարգը արագ ֆինանսավորման ծրագիր կգործարկի՝ 25 մլրդ դոլար բյուջեով: Միջոցները կտրամադրվեն մինչև 1 տարի կարճաժամկետ վարկերի տեսքով:

Միևնույն ժամանակ, TechCrunch-ը հաղորդում է, որ Silicon Valley Bank-ի բրիտանական մասնաճյուղը վաճառվել է HSBC-ին 1 ֆունտ ստերլինգով:

Հիշեցնենք, որ մարտի 10-ին հայտարարվել էր Silicon Valley Bank-ի սնանկացման մասին, որում միջոցներ ունեն նաև վենչուրային ֆինանսավորում ստացած բազմաթիվ հայկական ստարտափներ:

Հետևե՛ք բոլոր թարմացումներին և How2B-ի նորություններին՝ միանալով How2B-ի Տելեգրամյան ալիքին:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները