ԱՄՆ Պետդեպարտամենտը X սոցհարթակի էջում հայտարարություն է տարածել, համաձայն որի հունվարի 21-ից դադարեցվում է ԱՄՆ-ում մշտական բնակության (ներգաղթի) վիզաների տրամադրումը 75 երկրների քաղաքացիների համար, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար։
Այս որոշումը անորոշ ժամկետով է՝ մինչ Պետդեպարտամենտը վերանայում է վիզաների ստուգման և ընդունման ընթացակարգերը։
«Պետդեպարտամենտը կդադարեցնի ներգաղթային վիզաների տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները ստանում են անընդունելիորեն բարձր սոցիալական նպաստներ ամերիկյան ժողովրդի հաշվին»,- նշված է հայտարարության մեջ։
Ցուցակում ընդգրկված են նաև Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը, Իրաքը, Բրազիլիան, Եգիպտոսը և այլ երկրներ։












