ՀՀ պատմության մեջ առաջին անգամ ՀՀ տնտեսության մեջ ամենից շատ ուղիղ ներդրւմ կատարծ երկիրը ոչ թե Ռուսաստանն է, այլ Արաբական Միացյալ Էմիրատները: Այս մասին հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ չնշելով ԱՄԷ-ի ներդրումների ծավալները:
«Այսօր Ռուսաստանը $250 մլն ուղիղ ներդրումներով երկրորդ հորիզոնականում է», — նշել է Վահան Քերոբյանը:
Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստան արտասահմանյան ներդրումների հոսքը 2023 թվականի առաջին կես տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 անգամ՝ հասնելով 23 430.1 մլն դրամի: հունվարից հունիս ընկած ժամանակահատվածում ԱՄԷ-ից ներդրումների թիվը կազմել է 103 431.3 մլն դրամ: Երկրորդ տեղում Ռուսաստանից ներդրումներն են՝ 87 032.5 մլն դրամ: Առաջատարների եռյակը եզրափակում է Լյուքսեմբուրգը՝ 11 948.2 մլն դրամ ներդրմամբ:
Նախկինում Քերոբյանը հայտարարել էր, որ ԱՄԷ-ի հետ առևտուրը վերջին 2-3 տարվա ընթացքում աճել է տասն անգամով: Շրջանառությունը արդեն գերազանցում է $1 մլրդը:
Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար: