Ամենաբարձր արտադրողականությամբ Android սմարթֆոններն աշխարհում

Վերջին լուրերը
Ամենաբարձր արտադրողականությամբ Android սմարթֆոններն աշխարհում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հանրահայտ AnTuTu բենչմարքի թիմը հրապարակել է Android օպերացիոն համակարգով աշխատող ամենաբարձր արտադրողականությամբ սմարթֆոնների թարմ վարկանիշը միջազգային շուկայի համար։ Միջազգային վարկանիշը զգալիորեն տարբերվում է չինական շուկայի տարբերակից։

2023 թվականի նոյեմբերի վերջին վարկանիշը բավականին փոփոխություններ է կրել հոկտեմբերի համեմատ՝ ներառյալ լավագույն եռյակը։

- Advertisement -
Ամենաբարձր արտադրողականությամբ Android սմարթֆոններն աշխարհում

Նորաստեղծ Xiaomi 14 Pro-ն, որն աշխատում է Qualcomm Snapdragon 8 Gen3 վերջին առաջատար պլատֆորմով, հայտնվել է առաջին հորիզոնականում: Այն պատվավոր առաջին տեղից հեռացրել է OnePlus Ace 2 Pro-ին, որն ամբողջությամբ անհետացել է թոփ 10-ից։

Red Magic 8 Pro+-ը, որի միջազգային դեբյուտը 2023 թվականի հունվարին էր, մինչև հոկտեմբերն առաջին տեղում էր, այժմ ցանկում 3-րդն է։ Իսկ Nubia Z50S Pro-ն զբաղեցրել է երկրորդ տեղը։

Ամենաբարձր արտադրողականությամբ Android սմարթֆոններն աշխարհում

Ի դեպ, վերևի նկարում կա տառասխալ՝ Nubia Z50S Pro-ն հիմնված է Snapdragon 8 Gen2-ի, այլ ոչ թե Snapdragon 8 Gen3-ի վրա:

Տասնյակը եզրափակում են Red Magic 8S Pro, Samsung Galaxy S23+, Xiaomi 13 և Xiaomi 13 Pro, Nubia Z50, Galaxy S23 Ultra և Xiaomi 13T Pro սմարթֆոնները։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:

Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
spot_imgspot_img
Ամենաընթերցվածները