Ameca ռոբոտը բնական դիմախաղով վախեցրել է մարդկանց

Վերջին լուրերը
Ameca ռոբոտը բնական դիմախաղով վախեցրել է մարդկանց
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Բրիտանական ռոբոտաշինության Engineered Arts ընկերությունը ներկայացրել է իր նոր ռոբոտին։ Նա շատ բնական դիմախաղ ունի։

Ըստ ստեղծողների՝ այն պատրաստվել է մարդու կերպարով և օժտված է մարդու դեմքի արտահայտություններով. այն հեշտությամբ ցուցադրում է այնպիսի հույզեր, ինչպիսիք են զարմանքը, հրճվանքը, դժգոհությունը և դրանց համապատասխան դեմքի արտահայտությունները։ Այն նույնիսկ ունի դեմքի կնճիռների բնորոշ ձև:

YouTube-ում տեղադրված տեսահոլովակում մշակողները ցույց են տվել, թե ինչպես է ռոբոտն արթնանում լաբորատորիայում շոկ արտահայտող միմիկաներով, ծամածռում է դեմքը, իսկ հետո զննում ձեռքերը:

Ameca-ն աշխատում է Engineered Arts-ի Tritium օպերացիոն համակարգով, որը ռոբոտաշինական ընկերություններին թույլ է տալիս փորձարկել իրենց տեխնոլոգիան՝ լինի դա արհեստական ​​բանականություն, թե մեքենայական ուսուցում:

Համացանցում տարածված կարճ տեսանյութը դիտելուց հետո օգտատերերը ռոբոտին ոչ միանշանակ են արձագանքել: Չնայած այն հանգամանքին, որ Ameca-ն ստեղծվել է դեմքի հավատալի արտահայտություններով, այն վախեցրել է Twitter-ի օգտատերերին։ Նրանցից ոմանք հեգնանքով նշել են, որ նման զարգացումները կհանգեցնեն ռոբոտների ապստամբության։

«Ես դիտել եմ շատ ֆիլմեր ռոբոտների մասին, բայց դրանցից ոչ մեկը մարդկության համար լավ ավարտ չի ունեցել»:

Մեկ այլ օգտատեր հիշել է «Ես ռոբոտ եմ» ֆիլմը և Ameca-ին համեմատել ռոբոտի հետ, որը պատանդ էր պահում մի կնոջ։

Ameca-ն կցուցադրվի CES 2022 Invention Show-ում, որը տեղի կունենա 2022 թվականի հունվարին:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները