Ամանորին Team-ը կկրկնապատկի երջանկությունը. գնիր մեկ սմարթֆոն, ստացիր ևս մեկը

Վերջին լուրերը
How2B
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Team Telecom Armenia-ն Ամանորին ընդառաջ հանդես է գալիս բացառիկ առաջարկով: Ընկերությունը պաշտոնական գործընկերոջ՝ Honor-ի հետ մեկնարկում է տոնական ակցիա, որի շրջանակում մեկ սմարթֆոն գնելու դեպքում Team-ը կտրամադրի ևս մեկը:

Այսպիսով, մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ 2025-ի արտադրության Honor X9d սմարթֆոն գնելու դեպքում հաճախորդները կստանան նաև երկրորդ սմարթֆոն՝ Honor X5c:

Տոնական առաջարկն այսքանով չի սահմանափակվում՝ գնորդներին կտրամադրվի նաև TeamTok փաթեթ`1 ամսով, և 100 ԳԲ ինտերնետ՝ 6 ամսվա համար։

Honor X9d նորագույն սմարթֆոնն ունի մի շարք առավելություններ՝ արագ լիցքավորում (8300 մԱժ), 108 ՄՊ հիմնական և 16 ՄՊ դիմային տեսախցիկ, 8 ԳԲ օպերատիվ և 256 ԳԲ ներքին հիշողություն, Qualcomm Snapdragon 6 Gen 4 հզոր պրոցեսոր, բարձր դիմացկունություն ջրի և փոշու դեմ:

Հեռախոսը և՛ կանխիկ, և՛ ապառիկ հնարավոր է ձեռք բերել ինչպես Team-ի վաճառքի և սպասարկման կենտրոններից, այնպես էլ առցանց հարթակից` ամսական սկսած 2250 դրամից։

Առաջարկը գործում է 08.12.25թ.-31.01.26թ. ներառյալ և հասանելի է միայն ֆիզիկական անձանց: Մանրամասները՝ այստեղ։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները