Ավիաընկերությունների սուբսիդավորումը պայմանավորված կլինի Հայաստան բերվող զբոսաշրջիկների քանակով

Վերջին լուրերը
Ավիաընկերությունների սուբսիդավորումը պայմանավորված կլինի Հայաստան բերվող զբոսաշրջիկների քանակով
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է ավիաընկերություններին պետական սուբսիդիաներ տրամադրելու սկզբունքները։ Նրա խոսքով՝ պետական աջակցությունը տրվում է այն բոլոր ավիաընկերություններին, որոնք իրականում զբոսաշրջիկներ են բերում Հայաստան։

Պապոյանն ընդգծել է, որ որոշ սուբսիդիաների տրամադրման նպատակն է ոչ միայն ավելացնել զբոսաշրջիկների թիվը, այլև երկարացնել նրանց մնալու միջին ժամկետը՝ օրինակ՝ մեկ օրվա փոխարեն ապահովել երկօրյա մնալու միջին ցուցանիշ։ Սուբսիդիաների չափը հաշվարկվելու է՝ ելնելով այդ ցուցանիշներից, ինչպես նաև՝ ավիաընկերության գովազդային ակտիվությունից և Հայաստանի տարածքում գործունեության ինտենսիվությունից։

Նախարարը նշել է, որ շատ ավիաընկերություններ այս պահին չունեն մշտական բազա Հայաստանում. նրանց ինքնաթիռները գտնվում են հիմնականում եվրոպական քաղաքներում։ Պետական աջակցությունից կարող են օգտվել միայն այն ընկերությունները, որոնք բազա կստեղծեն Երևանում և գոնե մեկ ուղղությամբ թռիչքներ կիրականացնեն Գյումրիից։ Այս պահանջը, ըստ նախարարի, էապես սահմանափակում է այն ընկերությունների թիվը, որոնք կարող են իրականում օգտվել ծրագրից։

Հատուկ սուբսիդիա Wizz Air ավիաընկերությանը չի տրամադրվում։ Սակայն հիշեցնենք, որ ընկերության հայաստանյան գործունեության ղեկավար Ռոլանդ Տիշները մայիսին հայտարարել էր, որ հոկտեմբերի 1-ից Wizz Air-ը բազա կբացի Հայաստանում՝ երկու ինքնաթիռով։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները