AICA-ն ներդրում է արել Exorde Labs ստարտափում

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը հայտարարել է նոր ներդրման մասին՝ տվյալների վերլուծության ոլորտում գործող Exorde Labs ստարտափում։

Exorde Labs-ը մշակում է տվյալների ինտելեկտուալ հարթակ, որը իրական ժամանակում հավաքում և վերլուծում է սոցիալական մեդիայի և լրատվական հարթակների միլիարդավոր հրապարակումներ՝ դրանք վերածելով գործնական տվյալների։ Ստարտափի տեխնոլոգիան թույլ է տալիս ոչ միայն հասկանալ, թե ինչ է քննարկվում գլոբալ մակարդակում, այլև վերլուծել հանրային տրամադրությունները տարբեր թեմաների, բրենդների կամ իրադարձությունների շուրջ։

Սկզբնական շրջանում կենտրոնանալով սոցիալական մեդիայի անալիտիկայի վրա՝ թիմը հայտնաբերել է ավելի խորքային խնդիր՝ լայնածավալ տվյալների հավաքման և մշակման ենթակառուցվածքների բացակայությունը։ Այդ խնդրի լուծման արդյունքում Exorde Labs-ի տեխնոլոգիան այսօր կիրառվում է տարբեր ոլորտներում՝ աջակցելով տվյալների վրա հիմնված որոշումների կայացմանը։

AICA-ն հայտնում է, որ ուրախ է միանալ Exorde Labs-ի զարգացման ճանապարհին և ընդգրկել ստարտափը իր ներդրումային պորտֆելում։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները