Հայկական Docus ստարտափը ներդրում է ստացել AICA-ի կողմից

Վերջին լուրերը
Հայկական Docus ստարտափը ներդրում է ստացել AICA-ի կողմից
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Հայաստանի հրեշտակ ներդրողների ակումբը (AICA) հայտարարել է հայկական Docus ստարտափում ներդրում կատարելու մասին՝ նշելով, որ ստարտափը շարունակում է նորարարություններ կատարել, աճել և docus.ai-ն առաջատար դիրքում է AI-ի միջոցով առողջապահությունը փոխակերպելու գործում:

Docus-ն արհեստական բանականությամբ օժտված օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս կապ հաստատել Եվրոպայի և ԱՄՆ-ի լավագույն բժշկական հաստատությունների հետ՝ այդկերպ մեծացնելով հիվանդների՝ ճշգրիտ ախտորոշում և բուժում ստանալու հնարավորությունը։

Docus AI Health Assistant-ը տրամադրում է անհատականացված առաջարկներ, այսինքն` օգտատերը ստանում է խորհուրդներ՝ հիմնված իր անհատական ​​առողջության պրոֆիլի վրա, ինչը թույլ է տալիս վերահսկել առողջական վիճակը։

Այն ունի հիվանդությունների հավանականության գնահատման գործառույթ, որի շնորհիվ գնահատում է պոտենցիալ առողջական ռիսկերը՝ տալով վաղ պատկերացումներ հնարավոր հիվանդությունների վերաբերյալ։

Բացի այդ գործիքը նաև ունի առողջության մասին անհատականացված զեկույցներ և անհատականացված կլինիկական պլան, որը կտրամադրի գիտելիքներ և քայլեր՝ առողջությունը պահպանելու կամ բարելավելու համար։

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները