Դանիայի տեխնիկական համալսարանի գիտական խումբը մշակել է արհեստական բանականության ալգորիթմ, որը կարող է կանխատեսել մարդու կյանքի տևողությունը մինչև 78% ճշգրտությամբ, գրում է Nature Computational Science գիտական հանդեսը:
Ալգորիթմի ստեղծման համար ուսումնասիրվել է 6 մլն դանիացիների տվյալներ, ներառյալ տեղեկատվությունը նրանց առողջության, անձնական կյանքի և սոցիալական կարգավիճակի վերաբերյալ: Այս տվյալների միջև օրինաչափություններ գտնելով՝ ալգորիթմը կանխատեսել է հետագա զարգացումները՝ հիմնվելով նախկին փորձի վրա: Արդյունքում, նեյրոցանցը սովորել է կանխատեսել մարդու առողջական ու ֆինանսական վիճակ, ինչպես նաև մահվան հավանականությունը՝ մինչև 78% ճշգրտությամբ:
Ըստ հետազոտողների՝ այս ալգորիթմը թույլ կտա մշակել առողջության պահպանման անհատական ծրագրեր և նվազեցնել անժամանակ մահվան հավանականությունը:
Բիզնես և տեխնոլոգիական ոլորտի նորությունները բաց չթողնելու համար միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին։