Կազմակերպիչ՝ ISTC և Enterprise Incubator Foundation
Երբ՝ մարտի 10, ժամը 19։30-20։30
Որտե՞ղ՝ ISTC կենտրոն՝ 1 Ալեք Մանուկյան, ԵՊՀ 7-րդ մասնաշենք, 6-րդ հարկ
Միջոցառման մասին․
ISTC և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հրավիրում են մասնակցելու՝ ԵՊՀ «Տվյալների գիտությունը բիզնեսի համար» մագիստրոսական ծրագրի կողմից անցկացվող սեմինարին:
Սեմինարի ընթացքում տվյալների գիտնականներ Վահան Մարտիրոսյանը և Հենրիկ Սերգոյանը կկիսվեն Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայում ՄԱԶԾ-ի ծրագրերի շրջանակում տվյալների գիտությունը հանրային հատվածում կիրառելու իրենց փորձից:
Նրանք կցուցադրեն SDG Innovation Lab-ի արտադրանքներից մի քանիսը, որոնք ստեղծված են տարբեր պետական հաստատությունների համար և ինտերակտիվ կերպով կցուցադրեն որոշ գործիքներ, որոնք կառուցվել են ML տեխնիկայի միջոցով, ներառյալ բնական լեզվի մշակումը և համակարգչային տեսլականը:
Վահան Մարտիրոսյանը ՄԱԶԾ-ի տվյալների գիտաշխատող է Հայաստանի ԿԶՆ նորարարության ազգային լաբորատորիայում, որտեղ նա պատասխանատու է ծրագրային լուծումների, վերլուծական հաշվետվությունների նախագծման ու ներդրման և Հայաստանի Հանրապետությունում տվյալների վրա հիմնված հանրային հատվածի նորարարության խթանման համար:
Հենրիկ Սերգոյանը տվյալների գիտնական է, ով ունի ավելի քան հինգ տարվա մասնագիտական փորձ: Նրա հիմնական փորձը ներառում է և չի սահմանափակվում բնական լեզվի մշակմամբ, կանխատեսման ալգորիթմներով և մեքենայական ուսուցման գործառնություններով (MLOps): Հենրիկը Մյունխենի տեխնիկական համալսարանի մագիստրատուրայի ուսանող է:
Հիշեցնենք, որ ԵՊՀ «Տվյալների գիտություն բիզնեսի համար» մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF), ISTC-ի և Սան Խոսեի պետական համալսարանի հետ համագործակցությամբ՝ PMI Science-ի աջակցությամբ։
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։