Ինչպիսի տեսք կունենային ժամանակակից ռեփ կատարողները, եթե ապրեին Ռենեսանսի դարաշրջանում. այս հետաքրքիր փորձարկումը անելու համար գործի է դրվել AI-ի վրա հիմնված ժամանակակից նեյրոցանցերը:
Արդյունքները ներկայացրել է Dalle2Pictures թվիթերյան օգտատերը: Միջնադարյան կերպարներով ներկայացվել են Սնուփ Դոգը, Քանյե ՈՒեսթը, Jay-Z-ն, Դրեյքը և այլ հայտնի կատարողներ:






Պատկերները ստանալու համար ոչ թե գործի է դրվել գերհզոր նեյրոցանց, այլ օգտագործվել է գործարար Էմադ Մոստաքի ստեղծած open-source AI գործիքը՝ Stability.ai, որը թույլ է տալիս ընդլայնել նեյրոցանցերի հնարավորությունները՝ ստանալով ավելի իրական ու մանրակրկիտ մշակված պատկերներ:
Հեղինակները մտադիր են փորձարկումների միջոցով կատարելագործել տեխնոլոգիան՝ հետագայում դրանք որևէ պրոդուկտի վերածելու համար:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։