SEO-ի վերլուծության և շուկայավարման գործիքների հանրահայտ Ahrefs հարթակը հայկական ստարտափ Docus-ին ներառել է թոփ 50 թրենդային SaaS ստարտափների մեջ։ Այս մասին իր լինքդինյան էջում գրել է ստարտափի հիմնադիր Ռոբերտ Սարգսյանը։
Docus-ը զբաղեցրել է #36-րդ տեղը՝ 1731% օրգանական թրաֆիկով՝ 2024թ.-ի համար։ Ընկերության եկամուտը $0,5 մլն է, ֆինանսավորումը՝ $1,5 մլն։
Docus-ը հայկական ստարտափ է, որը տրամադրում է ԱՄՆ-ի և Եվրոպայի առաջատար բժիշկներին զարգացող երկրների հիվանդանոցների հետ կապող հարթակ: Ծրագրի նպատակն է բարելավել բժշկական օգնության որակը՝ հնարավորություն տալով հիվանդներին օգտվել համաշխարհային մասնագետների խորհրդատվությունից:
2022 թվականի հունվարին ստարտափը 500,000 դոլարի ներդրում է ստացել հրեշտակ ներդրողներից, Formula VC հիմնադրամից և հայկական վենչուրային հիմնադրամ BigStory VC-ից։ 2023 թվականի փետրվարին Docus-ը լրացուցիչ 250,000 դոլարի ներդրում է հավաքել Triple S VC վենչուրային հիմնադրամից: Ստարտափը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը` սկսած Հնդկաստանից մինչև այլ զարգացող երկրներ՝ ապահովելով բարձրորակ բժշկական խորհրդատվությունների հասանելիություն ամբողջ աշխարհում: