Կրկնապատկվել է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության սահմանաչափը

Վերջին լուրերը
Կրկնապատկվել է գյուղտեխնիկայի լիզինգի աջակցության սահմանաչափը
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

Կառավարությունը կրկնապատկել է գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության գումարի սահմանաչափը՝ հասցնելով այն 500 միլիոն դրամի: Որոշումն ընդունվել է մայիսի 15-ի կառավարության նիստի ժամանակ: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ ֆերմերներ, հատկապես ինստիտուցիոնալ գյուղատնտեսությամբ զբաղվողները, արդեն հատել են գործող 250 միլիոն դրամի շեմը և չեն կարողանում մատչելի պայմաններով ձեռք բերել իրենց անհրաժեշտ գյուղատնտեսական տեխնիկան, ինչը խոչընդոտում է նրանց հետագա տնտեսական զարգացմանը: 

Ներկայումս Հայաստանում կա 2854 լիզինգառու, որոնց տրամադրվել է 4333 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ 1523 միավոր տրակտոր, 20 միավոր կոմբայն և 2790 միավոր այլ գյուղատնտեսական տեխնիկա: Ձեռք բերված տեխնիկայի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 22.9 մլրդ դրամ, լիզինգի գումարը՝ 18.7 մլրդ դրամ, իսկ սուբսիդավորված գումարը՝ 3.5 մլրդ դրամ: Նախկինում ծրագրի շրջանակներում արդեն ձեռք է բերվել 23 միլիարդ դրամի տեխնիկա:

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները