Adobe ընկերությունը դադարեցրել է Figma ստարտափը ձեռք բերելու գործընթացը, որի մասին հայտարարվել էր դեռ 2022թ., հաղորդում է Bloomberg-ը:
Գործարքի խափանման պատճառ է դարձել Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինների կողմից ճնշումը: Վերջիններիս գնահատականով՝ այս գործարքը կխոչընդոտեր մրցակցությանը թվային դիզայնի համաշխարհային շուկայում: Մինչդեռ, երկու ընկերություններն էլ հակառակ կարծիքն ունեին: Ըստ նրանց հայտարարության՝ կարգավորողների հետ հազարավոր ժամեր զրուցելուց հետո նրանք այլևս չեն տեսնում տարբերակներ՝ ստանալու անհրաժեշտ թույլտվությունները:
Գործարքի դադարեցման համար համար Adobe-ը Figma-ին կվճարի 1 մլրդ ԱՄՆ դոլար: Հիշեցնենք, որ գործարքի կայացման դեպքում Adobe-ը վճարելու էր 20 մլրդ դոլար:
Կարդացե՛ք նաև՝
- Apple-ի կապիտալիզացիան կրկին գերազանցել է 3 տրլն դոլարը
- Ներկայացվել են աշխարհում առաջին ChatGPT-ով խաղալիքները
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։