Աքսելերացիոն ծրագիր՝ deep-tech ստարտափների համար

Վերջին լուրերը
Arpi Shahinyan
Arpi Shahinyan
How2B-ում պատմում եմ, թե ինչպես են անցնում բիզնես-թեք միջոցառումները, որոնք են ոլորտի ամենակարևոր լուրերը ու ինչ հետաքրքիր ստարտափներ կան այսօր։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF) ԳԳիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (SIPAC) հետ համագործակցությամբ և իր Գիտական ինկուբատորի ներքո մեկնարկում է հատուկ մշակված աքսելերացիոն ծրագիր՝ աջակցելու deep-tech ստարտափներին՝ Horizon Europe-ի կարևոր դրամաշնորհային մրցույթներին հաջողությամբ դիմելու գործընթացում։

Ծրագիրն առաջարկում է․

  • Աջակցություն Horizon Europe-ի դրամաշնորհային մրցույթներին նախապատրաստման ամբողջ գործընթացում՝ ներառյալ համապատասխան դրամաշնորհային ծրագրերի որոնում, առաջարկի մշակում, գործընկերների հայտնաբերում, մենթորություն և հայտերի ներկայացման աջակցություն։
  • Ստարտափները հնարավորություն կունենան օգտվել փորձառու մասնագետների խորհրդատվությունից, կապ հաստատել ԵՄ նորարարական էկոհամակարգերի հետ և ստանալ գործառնական ուղեցույց՝ առանց նախնական վճարի։
  • Ընթացիկ կոնսորցիումների ձևավորման գործընթացների մասնակցության հնարավորություն՝ Horizon Europe դրամաշնորհային մրցույթների ընթացքում
  • Անվճար թեմատիկ սեմինարներ՝ նախատեսված հայկական ստարտափների համար՝ ֆինանսավորման ծրագրերն ուսումնասիրելու և ԵՄ-ում գործընկերային կապեր ձևավորելու նպատակով։

Ովքեր կարող են դիմել․

  • Deep-tech և տեխնոլոգիական ոլորտի ստարտափներ, որոնք պատրաստվում են դիմել ԵՄ-ի կողմից տրամադրվող  ֆինանսավորմանը։
  • Ստարտափներ, որոնք  հետաքրքրված են Horizon Europe նորարարական ծրագրերի միջոցով մասշտաբայնացման՝ առանց նախնական ֆինանսական պարտավորությունների։
  • Թիմեր, որոնք փնտրում են փորձագիտական աջակցություն՝ դրամաշնորհային մրցույթներին դիմելու, գործընկերներ գտնելու և նախագծի կառավարման ուղղությամբ։

Deep-tech ստարտափը զբաղվում է առաջադեմ և նորարարական տեխնոլոգիաների մշակմամբ, որոնք հիմնված են գիտական նորագույն հայտնագործությունների և առաջընթացների վրա։ Այս ստարտափները տեխնոլոգիական նորարարության առաջնագծում են՝ մշտապես փոխազդելով գիտական հետազոտությունների և մշակումների նոր գաղափարների ու արդյունքների հետ։ Deep-tech-ը նպատակ ունի առաջարկել գործնական լուծումներ հասարակական խնդիրներին՝ խորապես ներգրավվելով վերջին գիտական և տեխնոլոգիական առաջընթացների մեջ։ Deep-tech նորարարությունը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են՝ առաջադեմ հաշվարկային համակարգերը, արհեստական բանականությունը (AI), կենսաբանությունը, առաջադեմ արտադրությունը, էներգետիկան և մաքուր տեխնոլոգիաները, նոր նյութերը, կիբեռանվտանգությունը, ռոբոտաշինությունը և նանոտեխնոլոգիան։ Deep-tech ստարտափները կենտրոնանում են գիտական հետազոտությունների և տեխնոլոգիական առաջխաղացումների վրա, որոնք ընդլայնում են առկա տեխնոլոգիաների սահմանները։
Նշում․ Եթե ստարտափը պարզապես օգտագործում է առկա տեխնոլոգիաներ (օրինակ՝ պատրաստի AI մոդելներ տվյալների վերլուծության կամ chatbot-երի համար), բայց չի իրականացնում գիտական նոր զարգացումներ կամ չի ստեղծում նորարարական տեխնոլոգիաներ, այն չի համարվում deep-tech։

Ինչպես դիմել`Ստարտափները կարող են դիմել EIF-ի աքսելերացիոն ծրագրին՝ լրացնելով հայտաձևը և ուղարկելով այն [email protected] էլ․ հասցեին՝ վերնագրի դաշտում նշելով “Acceleration Program”:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2025թ-ի նոյեմբերի 15-ը (ներառյալ)։
Ընտրված ստարտափները կմասնակցեն աքսելերացիոն ծրագրի, որի նպատակն է աջակցել նրանց Horizon Europe-ի հայտերի հաջողությամբ ներկայացմանը։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները