Մարզասրահները և լողավազանները օրենքի նոր նախագծով ընդգրկվել են սոցփաթեթով ծառայությունների ցանկում

Վերջին լուրերը
Մարզասրահները և լողավազանները օրենքի նոր նախագծով ընդգրկվել են սոցփաթեթով ծառայությունների ցանկում
How2B
How2B-ն մեդիա հարթակ է, որի գլխավոր նպատակն է հեշտացնել բիզնես անելը Հայաստանում:

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ` 55 կողմ, 24 ձեռնպահ ձայներով ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սոցփաթեթով արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս երկուսը:

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը:

«Այս նախագծով սոցփաթեթով կուտակված գումարների ծախսման երկու նոր ուղղություն է նախատեսվում՝ մարզա-առողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու հնարավորություն և պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարման հնարավորություն»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը հավելեց, որ սոցփաթեթը մեկ կարևոր նպատակ ունի՝ պետական ապարատից աշխատողների արտահոսքը նվազեցնել և պետական ապարատում աշխատելու գրավչությունը բարձրացնել:

Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։

Միացե՛ք How2B-ի Տելեգրամյան ալիքին՝ ամենահետաքրքիր հոդվածներն ու նորությունները բաց չթողնելու համար:
Կարդացե՛ք նաև
Կարդացե՛ք նաև
Ամենաընթերցվածները