Հայաստանում ստեղծված Picsart-ն ընդգրկվել է Inc. ամսագրի կողմից հրապարակված ԱՄՆ-ի 2022թ. 5000 ամենաարագ զարգացող ընկերությունների ցանկում:
Picsart-ը ցանկում 1204-րդն է: Ընկերությունն այս ցանկում տեղ է գտնում երկրորդ տարին անընդմեջ: Picsart-ն ըստ SensorTower-ի տվյալների 2021թ. վերջին եռամսյակում ամենաշատ ներբեռնվող 20 հավելվածների ցանկում է:
«Picsart-ն այսօր բովանդակություն ստեղծողների համար հիանալի հարթակ է, և մենք արագորեն աճում ենք ամբողջ աշխարհով: Մենք կենտրոնացած ենք տրամադրելու պրոֆեսիոնալ և զորեղ գործիքներ՝ ինչպես մեր հարթակում, այնպես էլ մեր API-ների միջոցով: Զարգացման այս ընթացքի մեջ մենք գնահատում ենք մեր ճանաչումը այս ցանկում»,-նշել է Picsart-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը:
«Inc. 5000» ցանկը կազմվում է՝ հաշվի առնելով ընկերությունների եկամտի տոկոսային աճը 2018-2021 թվականներին:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։