Սեպտեմբերի 20-ին Երևանում 2-րդ տարին անընդմեջ տեղի կունենա Armenian Business Forum (ABF) 2022 ամենամյա գործարար համաժողովը, որը մեկ հարթակում կմիավորի Հայաստանի և մի շարք այլ երկրների միջին և խոշոր բիզնեսի տարբեր ճյուղերի ձեռներեցների։
Այս տարի ABF 2022-ի հիմնական օրակարգը նվիրված է “Համաշխարհային տնտեսական մարտահրավերների դարաշրջանում Հայաստանի դերը`որպես Եվրոպայի և Ասիայի միջև կամուրջ” թեմային: Միջոցառումը հնարավորություններ կընձեռի երկխոսության, փորձի փոխանակման, ջանքերի համախմբման և նոր տնտեսական իրականության պայմաններում երկրների միջև կայուն գործընկերություն ստեղծելու համար։
Միջոցառման ծրագրով նախատեսվում են ոլորտի առաջատարների և խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ ոլորտային կլոր սեղաններ և պանելային քննարկումներ։, ինչպես նաև կհայտարարվեն Buissup Global Forum 2022-ի հաղթողները, որոնք կկարողանան ներդրումներ ստանալ և դրանք ուղղել սեփական նախագծերի զարգացմանը:
Համաժողովը հնարավորություն կտա ներդրումներ ներգրավել նաև գոյություն ունեցող բիզնես նախագծերում, որոնք ընտրվել են փորձագիտական ժյուրիի կողմից: Սեպտեմբերի 20-ին դրանք կներկայացվեն համաժողովին, իսկ լավագույնները կստանան ասոցիացիայի ռեզիդենտների աջակցությունը:
Armenian Business Forum-ը նախաձեռնել է Հայ գործարարների ասոցիացիան 2021 թվականին՝ Հայաստանում բիզնեսին աջակցելու և ներդրումային հնարավորությունների զարգացման նպատակով: Անցյալ տարվա միջոցառումը համախմբել էր շուրջ 500 մասնակցի, այդ թվում ՝ Հայաստանի և այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչների:
Տեխնոլոգիական և բիզնես ոլորտի այլ նորությունների ծանոթացե՛ք՝ միանալով մեր Տելեգրամյան ալիքին։