Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան նախաձեռնել է սեմինարների շարք՝ նպատակ ունենալով ամրապնդելու հիմնարար գիտության և առաջատար տեխնոլոգիաների միջև կապը, հայտնում է ՀՀ ԲՏԱ նախարարությունը։
Առաջին սեմինարը տեղի կունենա հուլիսի 22–ին՝ ժամը 14:00-ին, Ազգային լաբորատորիայի 3-րդ հարկի սեմինարների դահլիճում (հասցե՝ Երևան, Ալիխանյան եղբայրների 2):Զեկույցով հանդես կգա Krisp տեխնոլոգիական ընկերության գիտական գծով տնօրեն Տիգրան Սարգսյանը:
Թեման՝ “Krisp Speech Enhancement Technologies”.
• Machine Learning and Signal Processing
• Noise Cancellation technology
• Krisp Emotion Recognition and Emotion Conversion projects.
Գրանցվելու և լրացուցիչ մանրամասների համար անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտոնային հասցեին կամ զագահարել 077 90-11-02 հեռախոսահամարով՝ ծրագրի համակարգող Դավիթ Սահակյանին:
Սեմինարին կարող եք հետևել նաև առցանց։ ZOOM-ի կոդը ստանալու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտոնային հասցեին։